News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ոչ բժշկական նպատակներով կանեփի օրինականացման պրակտիկան վտանգ է ներկայացնում հանրային առողջության և անվտանգության համարՙ ինչպես նաև խախտում է մարդու իրավունքները: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստում 46 պետությունների համատեղ հայտարարության մեջ:

«Մենք խորապես մտահոգված ենք այսպես կոչված հանգստի նպատակով կանեփի օրինականացմամբ: Մենք լիովին կիսում ենք Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի գնահատականները, որ կանեփի օգտագործումը ոչ բժշկական և ոչ գիտական նպատակներով թույլատրելու աճող միտումը հակասում է 1961 թվականի Միասնական կոնվենցիային և էական մարտահրավեր է ներկայացնում միջազգային հանրության, թմրամիջոցների դեմ պայքարի կոնվենցիաների մասնակից-պետությունների և այդ կոնվենցիաների իրականացման համար»,- հայտարարության տեքստը մեջբերում է Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչությունը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ կանեփի օրինականացումը «վնասակար հետևանքներ ունի հանրային առողջության և անվտանգության համար», ինչպես նաև երեխաների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների օգտագործման և կախվածության աճող ռիսկեր: Հայտարարության հեղինակները նաև նշում են, որ կանեփի օրինականացումը վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության, մասնավորապես՝ կյանքի իրավունքի և երեխայի՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի օգտագործումից պաշտպանվելու իրավունքի համար։

46 պետություններից բաղկացած խմբում, բացի Ռուսաստանից, ներառված են Ադրբեջանը, Ալժիրը, Բելառուսը, Վիետնամը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Սինգապուրը, Տաջիկստանը, Թուրքիան, Ուզբեկստանը և մի շարք  այլ երկրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նարեկ Մկրտչյանը ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողի հետ  քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ...
ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության...
ԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico
Մշտական դիտորդի կարգավիճակ Բելառուսի ընդդիմությանը...
Ներքին տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 120 միլիոնի. ՄԱԿ
առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում
2023թ. Գազայի հատվածում մահացել է 2,1 հազար երեխա...
Ամենաշատ