News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պարզ տրամաբնությունը հուշում էր, որ 4 գյուղի հանձնման, իսկ դե ֆակտո անհամեմատ շատ բնակավայրերի ամայացման  առնչությամբ մասնագետների և պարզապես մարդկանց աննադեպ խիստ մտահոգություններին կլիներ համարժեք արձագանք, բայց պատասխանը մեկն է՝ կլինի պատերազմ, որի արդյունքները իբր հայտնի են։Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Նախ, ճիշտ հակառակը՝ ներկա փուլում ընդհանրապես պատերազմի իրական վտանգ գրեթե  գոյություն չունի, քանզի բոլոր շահառուներն ստացել են ավելին (ոսկու հանքերը, գազի և նավթի անվտանգ ու ապահով մատակարարումը և այլն), քան ակնկալում էին, և հիմա որևէ մեկի համար ռազմական գործողությունները, մեղմ ասած, անպատեհ են.

- Պայմանականորեն ընդունենք պատերազմի հավանականությունը, ըստ այդմ էլ հարց՝ երբ է այն առավել վտանգավոր, երբ շնորհիվ հենց այդ 4 գուղի, ունենք անհամեմատ հուսալի դիրքեր, թե երբ հյուսիս֊արևելյան հիմնական բնակավայրերը հայտնվում են ուղիղ թիրախի տակ և այլն։

Առանց սահմազատման և սահմանագծման աշխատանքներն ավարտելու, տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում, ինչը վերապահված է բացառապես հանրաքվեին (Սահմանադրության 205֊րդ հոդված)։

Ինչպես ազգային օրենսդրությունը, այնպես էլ միջազգային իրավանորմերը միանշանակ ամրագրում են՝ պետական սահմանը ձևավորվում է ոչ թե տարածքներ հանձնելուց հետո, այլ պետական սահմանը հստակեցնելուց հետո են որոշվում տարածքային խնդիրները, այնպես որ «հանձնելուց հետո կունանանք պետական սահման» արտահայտությունը, մեղմ ասած, կենցաղային դատողություն է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ