News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Իսկ ադրբեջանցին կանգնա՞ծ է իր լեգիտիմ ահմաններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանտար Արկադի Կարապետյանը՝ Ագոն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է կանգնի իր լեգիտիմ սահմանների վրա:

«Եթե քեզ ասում են՝ գնա քո լեգիտիմ սահմանը, դու էլ պետք է ասես՝ դու էլ գնա: Երկրորդը, եթե փորփրենք, թե որն է լեգիտիմ, պարզվելու է, որ Ադրբեջանի մինիմում կեսը մերն է: Իսկ ինչո՞ւ այդ հարցերը չեն բարձրացնում: Խոսում են կադաստրի թղթի մասին: Այսօր մտեք մեր կադաստրի կոմիտեները, տեսեք, մարդիկ ոնց են պայքարում իրենց տարածքների համար: Մեկն ասում է՝ իմն է, մյուսն ասում է՝ իմն է: Ու դատական ատյաններով, փաստաբաններով պայքար է գնում, մեկ մետրի համար իրար սպանում են: Այդպես է կյանքը:

Հիմա Նախիջեւանից են խոսում, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» են ուզում: Նախ« Նախիջեւանը Ադրբեջանինը չի, դա Ադրբեջանի պրոտեկտորատն է այդ տարածքի վրա: Դա մեր տարածքն է, որը տվել են իրենց, ժամկետն էլ անցել է: Թող բարձրացնեն այդ հարցը»,-ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը տարածքային պահանջ չունի Ադրբեջանից, Արկադի Կարապետյանն ասաց. «Իսկ ինչո՞ւ ենք նման բան հայտարարում, երբ Ադրբեջանը հայտարարում է հակառակը:

Պետությունը նրա համար է, որ ազգի շահերը պաշտպանի, դե պաշտպանեք: Շահերն այն չի, որ ինչ ասեն՝ կատարեք, որ պատերազմ չլինի: Ու հետո էլ հայտարարում եք՝ պարզ չի՝ պատերազմ կլինի, թե ոչ: Այսինքն եթե հայտարարում եք, որ պարզ չի, ուրեմն շատ լավ էլ պարզ է, որ կլինի պատերազմ: Հնարավոր չի, որ պատերազմ չլինի: Ոչինչ էլ չեք պայմանավորվելու, պատերազմ է լինելու: Մեզ ասում են՝ պատերազմ չի լինելու, որ չպատրաստվեն, գան մեզ կոտորեն: Պետք է ոչ միայն բանակը պատրաստվի, այլեւ ողջ ժողովուրդը»:

Արկադի Կարապետյանի համոզված է, որ 44-օրյա պատերազմից հետո կարելի էր պատրաստել  այնպիսի բանակ, որը կկարողանար Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակների դիմաց կանգնել. «Ես համոզված եմ, որ եթե անեինք, այսօր Արցախն էլ կլիներ մերը, Ադրբեջանն էլ կասեր՝ սա էլ է ձերը, մենք սխալվել ենք: Այո, քանակը հարց լուծում է, բայց հարց լուծում է այն ժամանակ, երբ դու էլ ես քանակային մտածում: Եթե քանակային չես մտածում, հարց չի լուծում քանակը»:

Հարցին՝ ի՞նչ վտանգների առջեւ ենք հիմա, նա պատասխանեց. «Կոտորածի առաջ ենք կանգնելու: Պատերազմ լինելու է, կոտորած լինելու է, եթե պատրաստ չլինես: Դեռ ուշ չի պատրաստվելու համար: Եթե պատրաստվում ես, Աստված ժամանակ տալիս է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ