News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում տեղի է ունեցել մարզում բնակություն հաստատած, ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ հանդիպում, որի ընթացքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավորները և կառավարության ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով, ներկայացրել նրանց բնակարանային ապահովմանն ուղղված  ծրագրի մանրամասները։                

Սերգեյ Մովսիսյանը նշել է, որ ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական ապահովության հարցերը ՀՀ Կառավարության օրակարգում են, և հանդիպման նպատակն է պաշտոնատար անձանց հետ անմիջական հարցուպատասխանի միջոցով բարձրացնել մեր հայրենակիցների իրազեկությունը իրականացվող պետական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև արձանագրել նրանց հուզող հարցերն ու ուրվագծել դրանց լուծումները։

Աժ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշել է, որ ԱԺ-ում քննարկվում են ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին վերաբերող տարաբնույթ հարցեր և մշակվում են օրենքներ, և շատ կարևոր է, որ պատգամավորները հենց առաջին ձեռքից տեղեկանան խնդիրների մասին, ինչի համար էլ նախաձեռնվել են այս ձևաչափի հանդիպումները։

Հաջորդիվ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ   Խաչատրյանը հակիրճ ներկայացրել է ԼՂ մեր հայրենակիցների համար իրականացված և իրականացվելիք ծրագրերը։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել բնակարանային ապահովման ծրագրին, հանգամանալից ներկայացվել են մանրամասները։ 

Այսպիսով, նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցապատելու համար մեկ անձի հաշվարկով հատկացնել 3–5 միլիոն դրամ՝ կախված բնակավայրից։

Առաջնահերթություն է տրվելու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին,  անչափահաս երեխաներ ունեցող զոհված զինծառայողների ընտանիքներին, խոցելի խմբերի ընտանիքներին։

Հաջորդիվ առաջնահերթությունը կտրվի 1 կամ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին,այլ խմբերի ներկայացուցիչներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության…
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փախստականների խնդիրները լուծելու համար
15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում...
Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային...
Զախարովան Ռուբեն Վարդանյանի մասին հարցը վերաուղղել է Երևանին և Բաքվին. նա ՌԴ քաղաքացի չէ
Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է...
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը.  «Մենք կանք»  նախաձեռնություն
 Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարված...
Ամենաշատ