News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երեւանում է այն կազմակերպության ղեկավարը, որը տարիներ շարունակ, մինչեւ 2018-ը, հետեւել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, երբ որեւէ մեկին ձերբակալում էին, ոտքին էին կանգնում, ծուռ հայացքով էին նայում, միանգամից լինելու էին հայտարարություններ. Կարմիր գծեր էին քաշում, ասում էին՝ չի կարելի: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Այն կարմիր գծերը, որ ԵՄ-ում Հայաստանի համար քաշել էին, որ սա չի կարելի, սա հակաժողովրդավաևրական է, հակաիրավական է, մարդուն չի կարելի ձերբակալել քաղաքական պատճառներով, չի կարելի մրդուն գետնին տապալել, ոտքը դնել գլխին քաղաքական պատճառներով: Այս երեւույթները հիմա գոյություն չունեն:

Մենք հավաքվել ենք, որ հիշեցնենք Մարիա Բուրիչին, որ մենք հիշում ենք այդ ժամանակները, մենք պահանջում ենք, որ երկակի ստանդարտներ չկիրառվեն:

Հայաստանում այս պահի դրությամբ առնվազն 5 քաղբանտարկյալներ կան: Իրավաբանականի ցանկացած ուսանողը կարող է հիմնավորել, որ Արմեն Աշոտյանը քաղբանտակյալ է, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մալյանը, «Իմնեմնիմի»  հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը քաղբանտարկյալներ են: Սա պարզից էլ պարզ է»,-ասաց նա:

Ռուբեն Մելիքյանի խոսքով, երկրորդ պատճառը, որ իրենք այստեղ հավաքվել են այն է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իշխանության մյուս ներկայացուցիչները վստահաբար չեն բարձրացնելու Բաքվում գտնվող մեր հայրենակիցների հարցը. «Գոնե այստեղից նրանք լսեն, որ Հայաստանում չեն մոռացել ու չեն մոռանալու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որպես խղճի բանտարկյալ, քաղբանտարկյալ, որպես իրենց ազգության համար բանտում գտնվող մարդիկ: Միջազգային հարթակներում նրանց մասին չեն խոսում: Այստեղ մենք հավաքվել ենք Երեւանի եւ Բաքվի քաղբանտարկյալների համար»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և մտադրություն ունեն Բուրիչից պահանջել՝  ԵԽՎ-ում կազմակերպվի քննարկում ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ և բանաձև ընդունվի, որով ՀՀ իշխանությունների առաջ  պահանջ կդրվի ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։

Նշենք, որ նրանք քաղբանտարկյալ են համարում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին և «Իմնեմնինի» փոդքաստի վարողներ՝ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին և Բաքվում պահվող Արցախի ղեկավարությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության…
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փախստականների խնդիրները լուծելու համար
15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում...
Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային...
Զախարովան Ռուբեն Վարդանյանի մասին հարցը վերաուղղել է Երևանին և Բաքվին. նա ՌԴ քաղաքացի չէ
Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է...
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը.  «Մենք կանք»  նախաձեռնություն
 Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարված...
Ամենաշատ