News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի զանգվածային արտագաղթից հետո ՀԿ-ների և պետական ​​կառույցների միջև համագործակցությունն ու կոորդինացումը քիչ էր, իսկ քաղաքացիական հասարակության ռեսուրսները մոբիլիզացնելու վերջիններիս նախաձեռնությունը բացակայում էր: Այս մասին ասվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit 2024 («Ազգերը տարանցման մեջ 2024») տարեկան զեկույցում։

Ինչպես 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, այնպես էլ 2023 թվականին, ի պատասխան Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային, հայկական հասարակական կազմակերպությունները մեծապես կենտրոնացել են անվտանգության և մարդու իրավունքների խնդիրների վրա։ Առանձին հասարակական կազմակերպություններ և շահույթ չհետապնդող խմբերի կոալիցիաներ հրապարակել են զեկույցներ, առաջարկություններ և հայտարարություններ՝ ուղղված Հայաստանի կառավարությանը և միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ին և նրա գործակալություններին, ԱՄՆ-ին և ԵՄ-ին, նշվում է զեկույցում։

Միաժամանակմ կազմակերպությունն ընդգծում է, որ այս ջանքերն ապարդյուն են եղել, քանի որ բազմակի նախազգուշացումները չեն կարողացել համարժեք արձագանքներ առաջացնել միջազգային հանրության կողմից՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը, ինչը հանգեցրել է ընդհանուր լիբերալ միջազգային կարգի և մեխանիզմների նկատմամբ հիասթափության զգացում:

«Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի զանգվածային արտագաղթից հետո քաղաքացիական հասարակությունը ակտիվ և լայնածավալ դեր է ստանձնել հումանիտար ճգնաժամի լուծման գործում: Սակայն, կառավարական կառույցների հետ համագործակցությունն ու ջանքերի համակարգումը քիչ էին, և վերջիններիս նախաձեռնությունը՝ մոբիլիզացնել քաղաքացիական հասարակության ռեսուրսները, բացակայում էր»,- գրում է Freedom House-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության…
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փախստականների խնդիրները լուծելու համար
15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում...
Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային...
Զախարովան Ռուբեն Վարդանյանի մասին հարցը վերաուղղել է Երևանին և Բաքվին. նա ՌԴ քաղաքացի չէ
Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է...
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը.  «Մենք կանք»  նախաձեռնություն
 Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարված...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ