News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆլորիդա նահանգի Թամփ քաղաքում՝ SOF Week 2024 ցուցահանդեսում առաջին անգամ 3D մակետի տեսքով ներկայացված նոր Razor ուղղահայաց թռիչքի և վայրէջքի (VTOL) անօդաչու թռչող սարքը Mayman ընկերության Speeder օդային ուտիլիտար մեքենայի (AUV) ածանցյալն է, գրում է New Atlas-ը։

Ընկերության ներկայացուցիչների տեղեկացմամբ, Razor-ը հագեցած է կարգավորվող քարշով  չորս ռեակտիվ տուրբինային շարժիչներով, որոնք կարող են այրել ցանկացած ծանր վառելիք և լիցքավորվել րոպեների ընթացքում, ինչը զգալի առավելություն է տալիս նրան էլեկտրական էներգիայով աշխատող նմանակների նկատմամբ:

Այն կարող է 45 կգ-ից մինչև 450 կգ օգտակար ծանրաբեռնվածություն կրել 6000 մ բարձրության վրա, օդ բարձրանալ և վայրէջք կատարել 3x3 մ տարածքում։ Այն կարող է նաև ինքնանավաճանկում իրականացնել և վայրէջք կատարել առանց պարաշյուտ օգտագործելու։ 

Բացի այդ, Razor-ում ներմուծված է արհեստական բանականությամբ նավիգացիոն և կառավարման Skyfield  ծրագրային փաթեթը, որը մշակել է Mayman ընկերությունը և նախատեսված է գոյություն ունեցող հետախուզության, հսկողության, նավիգացիայի, կառավարման և ռազմավարական համակարգերին ինտեգրվելու համար:

Այս ԱԲ-ն ապահովում է իրավիճակային իրազեկում, կողմնորոշվելու հնարավորություն այնտեղ, որտեղ GPS-ը հասանելի չէ, բացահայտում է սպառնալիքները և առաջարկում հակաքայլեր, և, ընդհանուր առմամբ, պարզեցնում է դաշտային հրամանատարի խնդիրները: Բացի այդ, Skyfield-ը կարող է միաժամանակ մինչև 1000 Razor ունեցող էսկադրիլիաներ կառավարել:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ