News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Պարոն Աբազյան, ձեր ամբողջ համակարգը կարգի հրավիրեք, խախտվում էքաղաքացու պարզագույն իրավունքները, սա հոգեբանական եւ բարոյական բռնություն է, բայց սա ինձ վրա չի ազդելու: Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը այսօր` մայիսի 12-ին հրավիրած հանրահավաքին Հանրապետության հրապարակում:

«Ազգային անվտանգության ծառայություն՝ պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները։ Կարգի հրավիրեք Ձեր համակարգը Իմ վրա չի ազդելու՝ մարդու որդիներ.... վահան կա վրաս։ Ձեր վահաններն ու զրահաբաճկոնները ոչինչ են, այն մեծ վահանի դիմաց, որով հռչակել ենք, որ Տերն է իմ լույսը և կյանքը, և ումի՞ց եմ վախենալու։ Տերն է իմ կյանքի ապավենը, ումի՞ց եմ դողալու»,-ասել է նա:

Նա հավելել է, որ ոչ մի բան իրեն չի վախեցնում, իրենք իրենց առջեւ խնդիրը դրել են, պետք է նոր կառավարություն, ժողովրդի կառավարություն, հաշտության կառավարություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ