News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին իշխանական քարոզչամեքենան կրկին թիրախավորել է արցախցիներին եւ նրանց իրավունքներով, մասնավորապես վերադարձի հարցերով զբաղվող Վարդան Օսկանյանին: Գրում են, թե իրականում նախկին ԱԳ նախարարը ոչ այնքան արցախցիների վերադարձով է զբաղվում, որքան իշխանության դեմ պայքարի համակարգմամբ։

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արցախի ԱԺ իշխող կուսակցության` «Ազատ հայրենիքի» պատգամավոր Արեւիկ Պետրոսյանին են կասկածում դավաճանության մեջ, որ նա կուսակցության աշխատանքային «չաթից» պատճեններ է տրամադրել իշխանական քարոզիչներին: Մասնավորապես, կուսակցության ներքին «չաթում» տեղեկացրել են, որ Արցախի հարցով հանձնախմբի հաշվետվությունից բացի, «այսօրվա հանդիպմանը» քննարկվել է նաեւ օրվա հրամայականը՝ սրբազանի առաջնորդած շարժման հարցը․ «Որոշում է կայացվել՝ Արցախի թեմի առաջնորդի կողմից կլինի հայտարարություն, կոչ` շարժմանը միանալու վերաբերյալ»:

Այս խոսակցությունն է փոխանցվել իշխանություններին, ինչն էլ հիմք է դարձել շահարկելու, որ Օսկանյանը հակաիշխանական ցույցեր է համակարգում։ Ի դեպ, արցախցիները խոսում են, որ Արեւիկ Պետրոսյանն այդ ամենն անշահախնդիր չի արել, այլ կոնկրետ վարձատրության դիմաց, քանի որ նա Աննա Հակոբյանի մտերիմներից է եւ 44-օրյա պատերազմի օրերին էլ անդամագրվել էր Փաշինյանի կնոջ «Էռատո» ջոկատին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ