News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշեց ԱԳՆ-ի միջոցներից 5 մլն դրամ հատկացնել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների վարձատրությունը լավարկելու նպատակով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ  պետական արարողակարգի ծառայության բնականոն աշխատանքն իրականացնելու համար անհրաժեշտ են ժամանակակից պահանջներին համապատասխան մրցունակ կադրեր։ Սակայն, ցածր վարձատրությամբ պայմանավորված, խնդիր է առաջանում ինչպես փորձառու կադրերի արտահոսքի, այնպես էլ նոր ռեսուրսների ներգրավման տեսանկյունից:Աշխատանքի ծավալները, պատասխանատվությունը, մասնագիտական հմտությունները, լեզուների իմացության պահանջը չեն համապատասխանում  դրա դիմաց ստացած վարձատրությանը։

Պետական արարողակարգում աշխատանքը պահանջում է առանց հանգստյան օրերի կամ արտաժամյա աշխատանքի պատրաստակամություն և աշխատանքի վրա կենտրոնացում, որի համար անհրաժեշտ է, որպեսզի աշխատակիցը զերծ մնա առօրյա  նվազագույն սոցիալական և կենցաղային խնդիրներից։

Աշխատանքի գրավչությունը պահպանելու, աշխատակիցներին խրախուսելու, ինչպես նաև նոր կադրերի ներգրավման համար բավարար պայմաններ ապահովելու համար  անհրաժեշտություն է առաջանում լավարկել վարձատրության չափը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ