News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձի գործով կալանավորվածը հայտարարել է, թե ցանկանում էր վիրավորել Սլովակիայի վարչապետին, քանի որ ինքը համաձայն չէ կառավարության քաղաքականության հետ և օգտագործել է ատրճանակ, որն իրեն էր պատկանում ավելի քան 30 տարի:

Ըստ Reuters-ի՝ 9 էջանոց փաստաթուղթը մանրամասնում է պատճառները, թե ինչու է դատարանը 71-ամյա կասկածյալին կալանավորելու որոշում ընդունել՝ հիմք ընդունելով հարցաքննությունը, որ  նրա հետ անցկացրել են գործը հետաքննող մարմինները։

Սրանք կասկածյալի՝ մահափորձից մեկ շաբաթ անց հրապարակված առաջին պաշտոնական մեկնաբանություններն են։

Լրատվամիջոցների տվյալներով՝ կասկածյալը՝ առեւտրի կենտրոնի անվտանգության նախկին աշխատակիցը, հայտարարել է, որ բացի իրենից ոչ ոք չգիտեր իր ծրագրերի մասին։ Նա զղջում է իր արարքի համար և պատրաստ է Ֆիցոյից ներողություն խնդրել:

Գանդլովա քաղաքում մայիսի 15-ին տեղի ունեցած մահափորձի արդյունքում Սլովակիայի վարչապետը ստացել է 4 հրազենային վիրավորում և երկու անգամ վիրահատվել։ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը կայունանում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանի հարավում մաքսանենգ ալկոհոլ օգտագործած 34 մարդ է մահացել
Մեթանոլի նույնիսկ աննշան քանակությունն օրգանիզմ ներթափանցելու դեպքում կարող է հանգեցնել կուրության, լյարդի վնասման և մահվան...
Եղեգնաձորի ոստիկանները հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր են բացահայտել
Ջերմուկի ոստիկաններն էլ պարզել են, որ գորիսցի երիտասարդներն այդ օրը եղել են նաև Գնդեվազ գյուղում: Ժամը 12.30-ի սահմաններում մթերային խանութում հազար...
Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել
Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում…
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ բնակվող տարեց, ժառանգ չունեցող անձանց բնակարանները. Կա 7 կալանավորված
Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները...
Մեկնարկել է ավտոբուսում ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանի գործով նախնական դատական նիստը
Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ ավտոբուսում տեղի ունեցած…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ