News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


Ասում են՝ եկեղեցին մտել է քաղաքական  պայքարի մեջ, բայց հարցն այն է, թե քաղաքական պայքար ասելով ի՞նչ ենք հասկանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Եթե քաղաքական պայքար ասելով հասկանում ենք իշխանության համար պայքար, դա մի բան է, եթե հասկանում ենք արժեքային դաշտի համար պայքար, որը նույնպես քաղաքական է, դա այլ բան է: Սա կուսակցական պայքար չէ, իշխանության համար պայքար չէ: Եկեղեցին կուսակցություն չէ, իսկ իշխանության կարող է հավակնել միայն կուսակցությունը՝ ըստ Սահմանադրության: Իսկ արժեքների համար պայքարը բնական երեւույթ է»,-ասաց նա:

Անդրադառնալով եկեղեցու նկատմամբ իշխանությունների ճնշումներին եւ հռետորաբանությանը, Ստեփան Դանիելյանն ասաց. «Հայաստանում ընդհանրապես, մշտապես իշխանությունները ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց դեմ պայքարում էին տնտեսական պատժամիջոցներով, անօրինական կերպով գույք, սեփականություն բռնագրավելով, հարկային դաշտում տուգանքներով, սնանկացնելով, որ նրանք չկարողանան գոյատեւել: Դա եղել է մինչեւ 2018 թվականը, բայց 2018-ից հետո տեսնում ենք, որ դա արդեն կատռարելության է հասցվել:

Հիմա իրենց դեմ դուրս են եկել հոգեւորականներ, բնականաբար, իրենք, ըստ իրենց տրամաբանության, տնտեսապես պատժում են ամբողջ եկեղեցուն:

Մենք հիշենք, թե իշխանությունն ինչ գործիքակազմով է պայքարում. Կոմպրոմատներ, գաղտնի նկարահանումներ, գաղտնի խոսակցություններ, հետապնդել ընտանիքի անդամներին: Եվ սրանք իրենց համարում են ժողովրդավարական իշխանություն»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական...
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենաշատ