![](img/news/82/54/90/default.jpg)
Հաղպատ գյուղի մուտքը արգելափակված է, սակայն գյուղում այդքան մեծ չեն վնասները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հաղպատի համայնքապետ Վարոս Վարոսյանը։
Համայնքապետը հայտնեց, որ այլընտրանքային ճանապարհ չկա, որով գյուղը կապվում է այլ համայնքներին: Միեւնույն ժամանակ Վարոսյանը նշեց, որ այս պահին գյուղում հումանիտար խնդիրներ չկան, հետագայի մասին չի կարող ասել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։
Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել է 16 համայնքների ջրամատակակարումը: Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ):