News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նոր սկանդալային գործը, որում հայտնվել է ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը, հարուցվել է 8 անձանց նկատմամբ, որոնց թվում կան ոստիկանության սպա, հայտնի փաստաբան, Carlton հյուրանոցի սեփականատերն ու Բելգիայի հասարակաց տների` Գոգո-երշիկագործ մականունով տերը: Այդ մասին գրում է Tageszeitung թերթը:

Թերթի տեղեկություններով, Փարիզում, Բրյուսելում եւ Վաշինգթոնում «լյուքս» դասի համարներում տեղի ուենցած օրգիաներին մասնակցել է նաեւ ոմն Դավիդ Ռ., ով խոշոր շինարարական կոնցեռնի ղեկավար է եւ զգալի գումարներ էր ծախսում Ֆրանսիայի նախագահի հավակնորդի հետ ընկերություն անելու համար:

Սթրոս-Կանը հայտարարել է, իբր չի իմացել, որ երեկույթների մասնակիցները մարմնավաճառներ են, քանի որ ընկերները ներկայացնում էին որպես իրենց «ընկերուհիներ»:

Թերթը գրում է, որ Սրթո-Կանի վարկանիշն այնքան է տուժել մարմնավաճառուհիների հետ կապված սկանդալների արդյունքում, որ նրա վերադարձը կառավարություն պարզապես անհնար է:

Նշենք, որ ԱՄՀ նախկին ղեկավարին ձերբակալել էին փետրվարի 21-ին, Լիլլում: Նա ժամանել էր տեղական ժանդարմերիա, որտեղ նրան ձերբակալել էին: Քննությունը կարծում է, որ Սթրոս-Կանի երկու ծանոթները` գործարարներ Ֆաբրիս Պասկովսկին եւ Դավիդ Ռոկեն ֆինանսավորել են մարմնավաճառների մասնակցությամբ շքեղ երեկույթները: Սթրոս-Կանին սպառնում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում եւ տուգանք 375 հազար եվրոյի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ