News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայի ոստիկանությունը ազատ է արձակել ավելի քան 100 մարդու, ովքեր ձերբակալվել էին մարտի 18-ին` «Օստանկինո» հեռուստակենտրոնի դիմաց  չարտոնված բողոքի ակցիա իրականացնելու համար:

Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նրանց նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմվել, ըստ որի նրանք պարտավոր են ներկայանալ դատարան, որը պատժի մասին որոշում կկայացնի:

Ավելի վաղ նշվել էր, որ մարտի 18-ին, ոստիկանությունը ձերբակալել է չարտոնված բողոքի ակցիայի 100 մասնակիցների:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, մարտի 18-ի առավոտյան, «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի խումբը, որտեղ հավաքվում էին ակցիայի մասնակիցները, արգելափակվել է:

ՆՏՎ-ի դեմ ակցիան կազմակերպվել էր «Բողոքի անատոմիա» ֆիլմից հետո: Ցուցարարներն այն անվանել են ընդդիմության հակաքարոզչական նյութ: Մասնավորապես, նրանում  պատմվում է, որ ընդդիմադիր ակցիաներին մասնակցելու համար իբր  նրա մասնակիցներին գումար են վճարում:

Մոտավորապես ակցիայի կեսին ՕՄՈՆ-ն իրականացրել է խիստ ձերբակալությունների շարք, սակայն հանրահավաքի վերջին հեռուստակենտրոնի մոտ իրավիճակը կայունացել է: Ցուցարարները ձեռքներին պաստառներ են պահել` «ՆՏՎ` բռնություն, բթություն, սուտ» գրությամբ, աղաղակել են  «Ամոթ ՆՏՎ-ին»: Ինչպես նաեւ հեռուստակենտրոնի շենքի մոտ թողել են մեծ քանակությամբ քաղցրաբլիթ, խնձորներ, թղթադրամներ, ինչպես նաեւ մի քանի հին հեռուստացույցներ, հայտնում է Lenta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ