News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մալիում իշխանությունը զինվորականների կողմից զավթելու ընթացքում եղած զոհերի եւ տուժածների մասին տեղեկատվություն է հայտնվել: Հարեւան Սենեգալի ոչ կառավարական կազմակերպությունները  հաղորդում են, որ հեղաշրջման ընթացքում երեք մարդ զոհվել, 40-ը վիրավորվել են:

Այժմ Մալիում իրավիճակը ծայրաստիճան տագնապալի է: Հանրապետության սահմանները շարունակում են փակ մնալ:

Մայրաքաղաք Բոմակոյում, չնայած պարետային ժամին, զինվորները ջարդեր եւ կողոպուտ են իրականացնում:

Պետության վերածննդի եւ ժողովրդավարության վերականգնման ազգային կոմիտեն դատապարտել է ջարդերը, բայց առայժմ ի վիճակի չէ սանձել վերահսկողությունից դուրս եկած զինվորականներին, որոնք բացահայտ կողոպուտով են զբաղվում, հաղորդում է vesti.ru-ն:

Իշխանությունից հեռացված նախագահ Ամադու Թումանին գտնվում է իր ենթակայության տակ գտնվող ճամբարներից մեկում եւ շարունակում է կառավարել:

Ստացվել է նաեւ հաղորդագրություն, որ ապստամբ տուարեգները պատրաստվում են Բամակոյում ռազմական հեղաշրջումից հետո Մալիի հյուսիսում գտնվող կառավարական զորքերի վրա վճռական հարձակում գործել: Մալիի  սահմանակից հարեւան երկրների աղբյուրներից հայտնի է դարձել, որ տուարեգները, փաստորեն, Անեֆիսում անարգել զբաղեցրել են   բանակի խոշորագույն ռազմակայաններից մեկը եւ մտադիր են ավելի խորանալ` դեպի երկրի հարավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ