Ամերիկացի զինվորականները հարվածել են այն կատերին, որը, ԱՄՆ հետախուզության տվյալներով, արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութեր էր տեղափոխում, հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM)։
«Southern Spear («Հարավային նիզակ») օպերատիվ խումբը հարվածել է նավին, որը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից։ Հետախուզության տվյալներով՝ այն շարժվում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում հայտնի թմրանյութերի փոխադրման երթուղով։ Գործողության ընթացքում սպանվել է երեք նարկոահաբեկիչ», - ասվում է հաղորդագրության մեջ։





























