Իրանի ու Օմանի միջև առաջարկվող համաձայնագրով Թեհրանը վերահսկողություն է ստանալու Հորմուզի նեղուցով Պարսից ծոց մտնող նավերի նկատմամբ։ Փաստաթուղթը կոչված է Իրանի և ԱՄՆ-ի միջև արդեն հինգ ամիս ընթացող պատերազմին վերջ դնելու համար։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրանցի բարձրաստիճան աղբյուրը և տարածաշրջանային երկու պաշտոնյա։

Սա մինչ օրս Իրանին արված ամենալուրջ զիջումներից մեկն է, ինչը կնշանակի, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարին սկսված պատերազմը հանգեցրել է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության էական փոփոխության (հօգուտ Թեհրանի)։ Մինչ պատերազմը նեղուցը բաց է եղել բոլոր նավերի համար՝ առանց որևէ վճարի։

Հինգ աղբյուրների տվյալներով՝ Իրանը զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին, որ իր տարածքի վրա ԱՄՆ-ի ցանկացած նոր հարձակում կհանգեցնի պատասխան քայլերի։