Զինամթերքի պակասի պատճառը այն է, որ Բայդենը Ուկրաինային փոխանցել է 300 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք չեն սիրում դրա մասին խոսել։ Ես նույնպես աջակցություն եմ ցուցաբերում Ուկրաինային, բայց նրանք պետք է վճարեն, վճարեն Եվրամիությանը։ Ես Ուկրաինայի հետ չեմ աշխատում։ Ես գումար եմ փոխանցում Եվրամիությանը։ Նրանք փող ունեն, և ամբողջ գումարը վճարում են դոլարով», — նշել է նա։