Այժմ մենք, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով, պետք է անենք այն, ինչի մասին խոսում ենք արդեն 8 տարի, բայց այդպես էլ չենք անում։ Այս մասին սեպտեմբերի 3-ին Կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ այս 8 տարիների ընթացքում իրենք մշտապես ասում էին. «Այն, ինչ մենք անվանում ենք գյուղատնտեսություն, այս ոլորտն ու այս երևույթը հեռանկար չունեն»։

Նրա խոսքով՝ խոսքը գյուղատնտեսության ինդուստրիալացման մասին է։ Եվ եթե այն չինդուստրիալացվի, ապա կբախվի լրջագույն խնդիրների։

«Բերքը նախ պետք է հասնի կոնվեյեր, և միայն դրանից հետո արտահանվի։ Մենք ունենք առանձին որոշ տարրեր, բայց այդ կոնվեյերը ինչ-ինչ պատճառներով չկա։ Շատ կարևոր է, որ մենք աշխատենք լոգիստիկ կենտրոնների և տեսակավորման կայանների վրա»,- ասել է Փաշինյանը։