Դիմակավորված ցուցարարները փակել են Դուվրի՝ Մեծ Բրիտանիայի ամենամեծ միջազգային լաստանավային նավահանգիստ, տանող ճանապարհները, ինչի հետևանքով Լա Մանշով երթևեկության լուրջ խափանումներ են առաջացել։
BBC News-ի տվյալներով, ակցիայի մասնակիցները վանկարկել են «կանգնեցնել նավակները»՝ հանդես գալով անօրինական միգրացիայի դեմ։
Տեղից հրապարակված կադրերում երևում են հարյուրավոր ցուցարարներ՝ սև հագուստով և դեմքերը ծածկած։ Ավելի վաղ Reform UK կուսակցությունից տեղական խորհրդական Փոլ Քինգը հայտնել էր, որ իրեն հայտնի է ակցիայի մասին, որը «կանգնեցնել նավակները» պահանջով բողոքի ցույց է։
Սկզբում նավահանգիստ մուտքի և ելքի երթևեկությունը ամբողջությամբ դադարեցվել էր։ Ավելի ուշ P&O Ferries օպերատորը հայտնել է A2 մայրուղու միջոցով մուտքի վերականգնման մասին։ Միևնույն ժամանակ A20 մայրուղու արևելյան ուղղությունը շարունակում է փակ մնալ, իսկ գոյացած խցանման երկարությունը կազմում է մոտ 1,6 կմ։
P&O Ferries-ը և DFDS-ը նախազգուշացրել են ուղևորներին հնարավոր ուշացումների մասին և հայտարարել, որ նրանք, ովքեր չեն հասցնի իրենց ուղևորությանը, կտեղափոխվեն հաջորդ հասանելի լաստանավով։




























