Կրեմլը չի բացառում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների՝ Պուտինի և Թրամփի միջև զրույցը՝ ամերիկացի բանակցողների Մոսկվա և Կիև կատարած այցի արդյունքներով։ Այդ մասին հայտնել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա Պուտինի հանդիպումը ԱՄՆ-ի էմիսարների հետ անցած շաբաթ օրը անվանել է «փոքր քայլ դեպի խաղաղություն»։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն չի բացառում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսումը։

«Ռուսաստանը բարձր է գնահատում ամերիկացիների խաղաղարար ջանքերը։ Պուտինն անձամբ ասել է, որ շնորհակալ է Թրամփին խաղաղության ձգտման համար», — նշել է Պեսկովը՝ հավելելով, որ Կրեմլը առայժմ տեղեկություն չունի ամերիկացի բանակցողների՝ Կիևի հետ շփումների արդյունքների մասին։

Նա նաև նշել է, որ Նորվեգիայի ռազմական շինարարությունը չի կարող Ռուսաստանի համար չընկալվել որպես սպառնալիք և Մոսկվայից պահանջում է անվտանգության լրացուցիչ միջոցներ։