ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշում է ընդունել հրաժարվել Իրանի հետ գործարքից Պակիստանի ապրիլյան բանակցություններում, որոնց մասնակցել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ բանակցությունների ընթացքում ամերիկացի բանակցողները համարել են, որ իրանական կողմը փորձում է փոխել հնարավոր համաձայնության պայմանները։ Հանդիպումների միջև ընկած ընդմիջման ժամանակ նրանք զանգահարել են Ռուբիոյին՝ իրենց հետագա քայլերի վերաբերյալ ցուցումներ ստանալու համար։ Պետքարտուղարն ասել է, որ նրանք չեն կարող ընդունել Իրանի առաջարկը, և որ գործարք չի լինելու։
Հեռուստաալիքը նշել է, որ Ռուբիոն «Իրանի հետ բանակցությունների գլխավոր դեմքը չէ» և փորձում է մնալ ստվերում, քանի դեռ «այս ոչ պոպուլյար պատերազմը շարունակվում է»։ Այնուամենայնիվ, պետքարտուղարը մնում է բանակցային գործընթացի կարևոր մասնակից կուլիսների հետևում և օգնում է ձևավորել ամերիկյան վարչակազմի ռազմավարությունը, հավելել է NBC News-ը։
ԱՄՆ-ը և Իսրայելը պատերազն Իրանի դեմ սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է Իրանի դեմ լայնածավալ հարվածները՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունների այն մասի խախտման մեջ, որը վերաբերում է Հորմուզի նեղուցին։ Դրանով է տեղափոխվում նավթի համաշխարհային առևտրի ծավալների մոտ 25 տոկոսը և հեղուկացված բնական գազի մոտ 20 տոկոսը։ Այնուհետև ԱՄՆ վարչակազմը փաստացի ազդարարել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառման դադարեցման և պատժամիջոցների միջոցով նրան տնտեսապես ճնշելու փորձերի անցնելու մասին։





























