Ադրբեջանը կշարունակի ցամաքային սահմանները փակ պահել առնվազն մինչև 2027 թվականի հունվարի 2-ը։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Որոշումն ընդունվել է «կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով հատուկ կարանտինային ռեժիմի գործողության ժամկետը երկարաձգելու» պատրվակով։





























