Շվեդական Paradox International ցանցային խաղային ընկերության որոշումը Աթաթուրքի նկարի հետ կապված բողոքի մեծ ալիք է բարձրացրել Թուրքիայում։

Թուրք օգտատերերից մեկը խաղին փորձել է մասնակցել Աթաթուրքի նկարով, սակայն խաղի մոդերատորները արգելափակել են նրան, նշելով, որ Աթաթուրքը վիճահարույց պատմական կերպար է։ Մոդերատորներն ավելի ուշ իրենց պարզաբանումներում նշել են, որ Աթաթուրքը կապ ունի Հայոց ցեղասպանության հետ եւ նրա նկարը չի կարող որպես պրոֆիլի նկար օգտագործվել։

Այս դեպքից հետո թուրք օգտատերերը սկսել են բացասական մեկնաբանություններ գրել, որի հետեւանքով Steam հարթակում Hearts of Iron IV խաղի վարկանիշը իջել է։