Ժամը 22:30-ի դրությամբ՝ ենթակայանի հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, բացառությամբ մի քանի բազմաբնակարան շենքերի (մի քանի հարյուր բաժանորդ), որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի առաջիկա 2-3 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում են ՀԷՑ-ից։

Նշենք, որ ըստ ընկերության ժամանակավոր պաշտոնակատարի` առանց հոսանքի էր մնացել շուրջ 5 հազար բաժանորդ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 17։00-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել ՀԷՑ-ի «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում։ Բռնկված հրդեհը ժամը 21:10-ի դրությամբ մարվել է։