Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում բանակցություններ վարել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել ուկրաինական հակամարտությունը և ռուսական կողմին ներկայացնել Թուրքիայում Վլադիմիր Զելենսկու հետ կայացած զրույցի արդյունքները։
«Պարոն Զելենսկու հետ հանդիպումից հետո (այն կայացել է հոկտեմբերի 31-ին Ստամբուլում՝ խմբ.) մենք ցանկանում ենք նաև բանակցություններ անցկացնել պարոն (Վլադիմիր) Պուտինի հետ՝ հարցը ռուսական կողմի տեսանկյունից դիտարկելու համար», — հայտարարել է Էրդողանը լրագրողներին ինքնաթիռում՝ Հարավային Կորեայից վերադառնալիս։




























