Հայ առաքելական եկեղեցին հունիսի 4-ին նշում է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ տոնի առիթով ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մայր Աթոռի միաբաններից եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներից կազմված հանդիսավոր թափորը, մասնակցությամբ հավատավոր ուխտավորների, կառաջնորդվի Ս. Հռիփսիմե վանք` տանելով նաեւ Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:
Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն:



























