Թուրքիան ՇՀԿ-ում երկխոսության գործընկերոջ կարգավիճակ է ստացել: Աֆղանստանն ստացել է դիտորդի կարգավիճակ: Համապատասխան որոշումները կայացվել են հունիսի 7-ին Պեկինում, գագաթաժողովի արդյունքներից ելնելով:
ՇՀԿ-ի երկրները կողմ են Աֆղանստանում անկախ, չեզոք, խաղաղ, բարգավաճ պետության կառուցմանը, որը զերծ կլինի ահաբեկչությունից եւ թմրահանցավորությունից, ասվում է ՇՀԿ-ի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում: Ընդ որում նշվում է, որ ազգային հաշտությունը պետք է իրականացվի աֆղանների ղեկավարությամբ եւ նրանց միջոցով, հայտնում է «ԲալտԻնֆոն»:
ՇՀԿ-ի մեջ մտնում են Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը եւ Պակիստանը: ՇՀԿ-ի գործընկերների կարգավիճակ ունեն Բելառուսը եւ Շրի Լանկան:




























