Հայտնի ռուս երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը բաց նամակով դիմնել է նախագահ Վլադիմիր Պուտինին, որում պատմել է «համընդհանուր հետընթացի» մասին:

Ըստ Մակարեւիչի` վերջին 5-6 տարիների ընթացքում միջին ռուսական հետընթացը հասել է 30% -70%, նույնիսկ`  95%:

«Այդ մասին այսօր ողջ երկիրը գիտի: Գիտեն եւ լռում են, քանի որ բնակչության  մեծ մասն այդ թերմացքներով է սնվում, իսկ մյուս մասն էլ վախենում է  կորցնել», - նշում է երաժիշտը «Մոսկովսկի կոմսոմոլեցում» հրապարակված նամակում:

«Բյուջեում մնացած 30%-ով մենք պատրաստվում ենք ամրապնդել պաշտպանությունը, ճանապարհներ կառուցել, զարգացնել արդյունաբերությունը, բժշկությունը եւ անցկացնել աշխարհում լավագույն օլիմպիադան: Եթե իրադրությունն առաջիկայում չփոխվի համընդհանուր աղետ տեղի կունենա», - ավելարել է Մակարեւիչը:

Մակարեւիչը դիմել է Պուտինին` խնդրելով միջամտել, քանի որ «մեր կյանքում ցանկացած փոփոխություն տեղի է ունենում Ձեր որոշմամբ, Ձեր խոսքով, Ձեր հայացքով»: