Wikipedia-ն արգելափակել է ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի էջը: Արգելափակված են նաեւ փոխնախագահի հավանական թեկնածու հանրապետականների էջերը:
Համացանցային հանրագիտարանն այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ երգիծաբան Քոլբերթը կատակով ասել էր, թե ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների ժողովրդականությունը կարելի է պարզել նրանց էջերում արված ուղղումների քանակից: Դա հանգեցրել է նրան, որ օգտվողները սկսել են տեքստում բազմաթիվ ուղղումներ կատարել:
Այսուհետ անանուն, ինչպես նաեւ Wikipedia-ում չգրանցված օգտվողները չեն կարող փոփոխություն կատարել Միթ Ռոմնիի, սենատորներ Ռոբ Փորթմանի եւ Մարկո Ռուբիոյի, Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստիի եւ մի քանի այլ հանրապետական քաղաքական գործիչների էջերում, գրում է «Ռոսբալտը»` վկայակոչելով ВВС-ին:




























