Օգոստոսի 13-ին կլրանա կուբացի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի 86-ամյակը: Իր ծննդյան օրը նա կնշի առանց աղմուկի:
Երկիրը գրեթե կես դար կառավարած ծերացող Կաստրոն իրեն հանրության աչքից հեռու է պահում: Վերջին անգամ հանրության առաջ նա հայտնվել է այս տարվա մարտին` Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի այցի ժամանակ:
Պետական լրատվամիջոցները հունիսից չեն տպագրել «Մտորումներ» շարքից ոչ մի հոդված, որոնցով ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս Կաստրոն: Վերջին հոդվածներն աչքի էին ընկնում իրենց կարճությամբ եւ ընտրված թեմաներով` նախկին կուբացի առաջնորդը կարող էր անդրադառնալ յոգային կամ ուտելի բույսերին, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Կաստրոն շարունակում է ազդեցիկ անձ համարվել Կուբայում , թեեւ 2006 թ-ից աղիքային հիվանդության պատճառով նա ժամանակավորապես իր լիազորությունները հանձնել է եղբորը` Ռաուլին, իսկ 2008 թ-ին իշխանությունը հանձնել է ամբողջովին:
Անցյալ տարի Կուբայում Կաստրոյի 85-ամյակը նշել են համերգներով, ցուցահանդեսներով եւ այլ միջոցառումներով, բայց ինքն անձամբ դրանց ներկա չի եղել:




























