Մոսկվայում 85 տարեկան հասակում վախճանվել է ժառանգական գիտնական, լուսավորիչ եւ հեռուստահաղորդավար Սերգեյ Պետրովիչ Կապիցան:

Սերգեյ Կապիցան ծնվել է 1928 թ.-ի փետրվարի 14-ին Քեմբրիջում, որտեղ այդ ժամանակ գիտական գործուղման էր մեկնել նրա հայրը` նշանավոր ֆիզիկոս, ապագա Նոբեյան մրցանակակիր Պյոտր Լոենիդովիչ Կապիցան: Սերգեյ Պետրովիչի կնքահայրը հռչակավոր  ֆիզիոլոգ Իվան Պավլովն է եղել:

1935 թ-ին ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Սերգեյ Պետրովիչը ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինտիտուտը: Աշխատել է Կենրտոնական Աէրոհիդրոդինամիկ ինտիտուտում, որտեղից հեռացվել է  հոր խայտառակության պատճառով: Այնուհետու աշխատել է գեոֆիզիկայի ինտիտուտում եւ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի  Պ.Լ. Կապիցայի անվան Ֆիզիկական խնդիրների ինստիտուտում: 35 տարիների ընթացքում ղեկավարել է երկրի խոշորագույն` Մոսվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի Ֆիզիկայի բաժինը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍ-ը:

30 տարի ղեկավարել է «Scientific America»` «Գիտության աշխարհում» ամսագիրը, որով մի քանի սերունդներ են դաստիարակվել: 40 տարի վարել է «Իրական` անիրական» հաղորդումը, որը հեռարձակում էր Կենտրոնական հեռուստաընկերությունը` 1973 թ-ի փետրվարի 24-ից: Կապիցան, որպես ամենաերկար  փորձառությամբ հաղորդավար, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

2012 թ-ին Կապիցան արժանացել է ՌԳԱ-ի  առաջին Ոսկե մեդալին` գիտական գիտելիքների տարածման բնագավառում նշանակալից ձեռքբերումների համար: