Վիեննայում Pussy Riot-ի աջակցության համար ակցիա է տեղի ունեցել: Դիմակավոր անհայտ անձինք գրոհել են ուղղափառ եկեղեցին:
Դատական որոշմանը սպասող փանկ-խմբի աջակցությանը նվիրված ակցիաները գնալով միջազգային բնույթ են ստանում, նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Սոցիալական ցանցերի տեղեկատվության համաձայն դիմակավորված երկու անհայտ անձ եկեղեցում ցուցանակ են պարզել` ձերբակալվածներին ազատ արձակելու կոչով: Բացի այդ, ցուցանակի վրա անգլերեն գրված է եղել «Աստված սիրում է Pussy Riot»-ին:
Հայտնի է դարձել, որ ակցիան տեղի է ունեցել Վիեննայի Նիկոլայ Լուսավորիչ Մայր տաճարում: Հաղորդվում է, որ մասնակիցների եւ հսկիչների կամ տաճարի այցելուների միջեւ բախում է տեղի ունեցել: Մասնավորապես նկարահանողից փորձել են խլել տեսախցիկը:
Դեռեւս ոչ մի պաշտոնական տեղեկատվություն այս մասին չկա:
Ավելի վաղ Pussy Riot-ի աղջիկների աջակցությամբ են հանդես եկել բազմաթիվ արտասահմանյա նշանավոր անձինք, այդ թվում Մադոննան, Ստինգը, Red Hot Chilly Peppers-ը եւ ուրիշներ:




























