ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը Ռուսաստանի նախագահին ուղերձ է հղել, որում մաղթել է հաջողություն «հզոր Ռուսաստան ստեղծելու պատասխանատու գործում»:

«Հավատում եմ, որ ԿԺԴՀ-ի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունները եւ համագործակցությունը, որոնք ձեւավորվել են հակաճապոնական պատերազմի ժամանակ, կայուն կզարգանան, բարձր մակարդակի վրա ընդունված համաձայնություններին համապատասխան: Մաղթում եմ ձեզ հաջողություն «հզոր Ռուսաստան ստեղծելու պատասխանատու գործում»:

Կիմ Չեն Ինը ուղերը ուղարկվել է Մոսկվա Կորեայի ազատագրման 67-րդ ամյակի առիթով, որին մասնակցել է նաեւ ԽՍՀՄ-ը: