Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հերքել է այն հայտարարությունը, ըստ որի  երկիրը քաղաքական ապաստան է տրամադրելու Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին:

Երկի ղեկավարը այս մասին գրել է  Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում, հայտնում է «Ռոսբալտը»:

Այն մասին, որ Ասանժին ապաստան կտրամադրվի  Էկվադորում, օգոստոսի 14-ին հայտնել է բրիտանական Guardian թերթը:

Ավելի վաղ Կորեան հայտնել էր,  որ արդեն այս շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու հարցի շուրջ:

Հիշեցնենք, որ  նախկինում Մեծ Բրիտանիայում բնակվող WikiLeaks-ի հիմնադիրը չի սպասել Շվեդիա արտաքսման վերաբերյալ դատական որոշման կայացմանը եւ ապաստան է խնդրել Էկվադորի դեսպանատանը: