Նախօրեի գիշերը, ժամը 23-ի սահմաններում Մասիս քաղաքում կրակոցներ են հնչել: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Կրակողներից մեկը Մասիսի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանի որդին է, որը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

Քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ «սուտի բանից» սկսած վիճաբանությունը, որն ավարտվել է կրակոցներով, հրահրել է Մասիսն ընդգրկող թիվ 16 ընտրատարածքից մայիսի 6-ի Սժ ընտրություններում պատգամավոր դարձած ՀՀԿ խմբակցության անդամ Մուրադ Մուրադյանը (նախկինում` բնապահպանության նախարար): Վերջինս էլ մեր թղթակցին ասել է, թե մեր երկրում օրենք չկա: «Եթե երկրում արդարություն լինի, էդ Ավոն պետք է արեւին ռեշոտկի այն կողմից նայի, միշտ ասել եմ սաղ ղեկավարների մոտ, բայց, ցավոք սրտի, օրենքը չի աշխատում, էլի: Ցավում եմ, որ մեր երկրում օրենք չկա, էդ էլ կարոդ եք գրել»,- ասել է Մուրադ Մուրադյանը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: