Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանից հետաքրքրվեցինք` թե ինչպե՞ս կբացատրի վերջին 5-6 ամսվա ընթացքում կրիմինալ ուժերի ակտիվացումը Գյումրիոմ. մի՞թե դա ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ ծավալվող ընտրապատերազմ է: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը:
«Մի դեպքում ԲՀԿ-ական Շեկոն ու ՀՀԿ-ական Տանկն են իրար խփում, մյուս դեպքում` քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկա փեսացուին են դաժանորեն սպանում, ու քաղաքապետը համոզված պնդում է, որ դա ԲՀԿ-ականների ձեռքի գործն է: «Ես չեմ ուզենա, որ ցանկացած միջադեպ, հատկապես, երբ հանցագործություն է կատարվում, բերեն-կապեն ընտրությունների հետ, դա ոչ մի կապ չունի ընտրությունների հետ: Դրանք ներքին «ռազբորկաներ» են, որոնք մարդիկ հաճախակի բերում-կապում են ընտրությունների հետ: Եթե Ձեզ ասում են` դրանք ընտրությունների հետ են կապված` սրա մարդիկ, նրանը, մի հավատացեք, դա այդպես չէ. նրանք դա այդպես են ներկայացնում, որպեսզի թեթեւացնեն»,- պատասխանեց նախկին ոստիկանապետը»,- գրում է «Առավոտ»-ը:




























