Բրիտանական ոստիկանությունը օգոստոսի 16-ին նպատակ չունի գրոհել Լոնդոնում Էկվադորի դեսպանատան վրա` այնտեղ թաքնվող WikiLeaks մերկացնող կայքի հեղինակ Ջուլիան Ասանժին ձերբակալելու համար: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Նա պարզաբանել է, որ բրիտանական օրենքի համաձայն, օտարերկյա դեսպանատների տարածք մուտք գործելու համար ոստիկանությունը պետք է մեկ շաբաթ առաջ այդ մասին տեղյակ պահի դիվանագետներին: Սրանով դիվանագետը հաստատել է, որ լոնդոնյան ոստիկանությունը չի կարող մտնել Էկվադորի դեսպանատան տարածք, հայտնել է «Մայակ» ռադիոն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ բրիտանական ոստիկանությունը օգոստոսի 16-ի գիշերը մտել է Էկվադորի դեսպանատան շենք, սակայն այն տարածք, որտեղ թաքնվում է Ասանժը մուտք չի գործել:




























