Մայքլ Ջեքսոնի հայրը` Ջո Ջեքսոնը, Լոս Անջելեսի դատարանից ետ է կանչել որդու` Մայքլ Ջեքսոնի բժիշկ Քոնրադ Մյուրրեյի դեմ հայցը: Հայցի հետ կանչման պատճառները չեն հաղորդվում:
Նշենք, որ Ջեքսոնի հոր հայցը պաշտպանող իրավաբաններին վերջերս զրկել են Կալիֆորնիա նահանգում իրավաբանական գործողությունների իրականացնելու իրավունքից:
Հիշեցնեն, որ Ջեքսոնի բժիշկ Մյուրրեյը դատապարտվել էր 4 տարով` «չկանխամտածված սպանություն» հոդվածով: Անցյալ տարվա նոյեմբերին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել՝ Ջեքսոնին չափից ավելի քնաբեր նշանակելու մեջ:
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին ուժեղ քնաբերի` պրոպոֆոլի գերդզավորումից:
Ջո Ջեքսոնը հայտ է ներկայացրել ընդդեմ բժշկի, որդու մահվանից մեկ տարի անց`պահանջելով իրեն պատճառած ցավի փոխհատուցում:
Հիշեցնենք, որ երգչի մարը` Կատրինան եւս դատական գործընթացների մեջ է։ Նա հայց է ներկայացրել Ջեքսոնի համերգների կազմակերպիչ` AEG Live ընկերության դեմ։ Նրա կարծիքով`ընկերությունը անփութություն է ցուցաբերել Մյուրրեյին գործի վերցնելիս եւ չի հետեւել նրա աշխատանքին: Վերջինս Մայքլ Ջեքսոնի բուժման կուրս էր անցկացնում` հերթական համերգաշարից առաջ:




























