Ֆրանսիացի նշանավոր դերասաններից մեկը` Ժերար Դեպարդիեն վթարի է ենթարկվել եւ ծեծել իրեն բախված մեքենայի վարորդին:
63-ամյա դերասանը կրկին ի ցույց է դրել իր բռնկվող բնավորությունը: Փարիզի կենտրոնով սքութերով անցնելու ժամանակ նա բախվել է մեքենայի: Վեճ է ծագել եւ Դեպարդիեն ծեծել է վարորդին: Այժմ հանրահայտ դերասանին դատական լսումներ են սպառնում, հայտնում է «ՆՏՎ»-ն:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսին Դեպարդիեն ավելի մեծ սկանդալային պատմության մեջ էր ընկել: Փարիզից Դուբլին չվերթի ժամանակ հարբած դերասանը կարիքները հոգացել է հենց ինքնաթիռի սրահում` հարյուրավոր ուղեւորների աչքի առաջ:




























