Ամերիկյան պետությունների կազմակերպթյան (ԱՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարները օգոստոսի 23-ին կայանալիք հանդիպման ժամանակ հնարավոր է քննարկեն  Էկվադորի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ` WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի պատճառով ծագած վեճը:

Ասանժը հունիսի կեսերին ժամանել էր Լոնդունում Էկվադորի դեսպանատուն` քաղաքական ապաստանի խնդրանքով: Նա Շվեդիայում կասկածվում է բռնաբարության եւ սեքսուալ բնույթի բռնարարքի մեջ, որը իբր տեղի է ունեցել 2010 թ. օգոստոսին: Բրիտանական ուժային մարմինները նպատակ ունեն կալանավորել Ասանժին` նրան Շվեդիա փոխադրելու համար: Օգոստոսի 16-ին Էկվադորը որոշել է Ասանժին քաղաքական ապաստան տրամադրել, սակայն բաց է մնացել այն հարցը, թե ինչպես է Ասանժը լքելու բրիտանական ոստիկանության կողմից շրջապատված  դեսպանատան տարածքը:

 ԱՊԿ-ն նշում է, որ օգոստոսի 16-ին նախնական քննարկում է տեղի ունեցել կազակեպության խորհրդի կողմից, որի ժամանակ Էկվադորը հայտնել է, որ անհանգստանում է նոր վեճի ծագման համար:

ԱՊԿ-ի Էկվադորի ներկայացուցիչ Մարիա-Իզաբելը հայտնել է, որ իր երկիրը Մեծ Բրիտանիայից նամակ է ստացել, որում նշվում է, որ «Մեծ Բրիտանիան իրավական հիմք ունի մուտք գործել դեսպանատան տարածք` Ասանժին ձերբակալելու համար»,հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանելով Էկվադորի իշխանություններին ուղղված հաղորդագրությունը` բրիտանական լրատվամիջոցները հայտնել են, որ այն ոչ թե նախազգուշացում է, այլ էկվադորյան կողմին բրիտանական օրենսդրության ասպեկտների պարզաբանում: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը Ուիլյամ Հեյգը հայտնել է, որ բրիտանական իշխանությունները Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածք բռնությամբ մուտք գործելու նպատակ չունեն:

ԱՄՆ-ն հայտնել է, որ նպատակ չունի խառնվել WikiLeaks կայքի հիմնադրի գտնվելու վայրի շուրջ ծագած խնդրին: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի Վիկտորիա Նուլանդի խոսքով, «Դա էկվադորցիների, բրիտանացիների եւ շվեդների խնդիրն է»: