Վրացի միլիարդատեր եւ ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլին երկրի կառավարության դեմ Ներդրումային անհամաձայնությունների կարգավորման միջազգային կենրտոնում (ICSID) բողոք է ներկայացրել: Գործարարը կարծում է, որ վրացական իշխանությունները անօրեն քայլերի են դիմել  իր բիզնեսի նկատմամբ:

ICSID-ը Համաշխարհային բանկին կից արբիտրաժային ինստիտուտ է, որը զբաղվում  է պետության եւ ներդրողի միջեւ ծագած անհամաձայնություններորվ: Միջազգային այս կազմակերպության կայացրած որոշումները պարտադիր են նրա բոլոր անդամների համար, որին  Վրաստանը նույնպես անդամակցում է :

Վրացի բիզնեսմենի մամուլի քարտուղար Մայա Փանջիկաձեն հայտնել է, որ բողոքը վերաբերում է «Կարտ Բանկ»-ի հանդեպ «Վրաստանի կառավարության իրականացրած օրինախախտումներին», հայտնում է «Լենտա.ru»-ն: