Պերմի  25-ամյա բնակիչ Նադեժդա Կոշկինան, ով հանդես է գալիս բեմական Ալիսա անվամբ, երկու շաբաթ առաջ կորել է Թուրքիայում: Աղջիկն այնտեղ էր մեկնել աշխատելու նպատակով:

Ալիսան արտասահման է մեկնել երկու ամսի առաջ եւ պատրաստվում էր այնտեղ մնալ աղջ ամառվա ընթացքում` տեղական ռեստորաններում ելույթներով  գումար աշխատելու նպատակով: Վերջին անգամ ընտանիքի հետ նա կապ է հաստատել օգոստոսի 3-ին, հայտնում է «Ուտրո.ru»-ն:

Անհանգստացած մայրը` ԱՆժելա Օնացկայան, զանգել է Թուրքիա եւ իմացել, որ աղջիկը օգոստոսի 5-ի թռիչքի տոմս ուներ: նա պետք է մեկներ Մոսկվա, այնտեղից էլ` Պերմ:

Ալիսան ինքնաթիռ բարձրացել է թե ոչ , դեռեւս պարզ չէ: Օդանավակայանը հրաժարվում է այս տեղեկությունը տալ մորը: Հնարավոր է` երգչուհին մնացել է Թուրքիայում, կամ կորել է Մոսկվայում: