Հայ հանրապետականների ազգային կազմակերպությունը (NORA) աջակցություն է հայտնել Գրեգ Կրիկորյանին նահանգային օրենսդիր մարմնի ընտրություններում, հաղորդում է «Asbarez»-ը:  Կրիկորյանը Գլենդելի դպրոցների կրթական խորհրդի օրինակելի անդամ է եղել 11  տարի, եւ կազմակերպությունը կարծում է, որ նա հսկայական փորձ կտանի Օրենսդիր ժողով:

Կրիկորյանին աջակցել են նաեւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը եւ շրջանային խորհրդի անդամ Մայք Անտոնովիչը:

Կրիկորյանն ու նրա ընտանիքը տասնամյակներ շարունակ ակտիվ մասնակցություն են ունենում ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների  գործունեությանը եւ գնահատում են քաղաքացիական ակտիվությունը ամերիկահայերի շրջանում: