Երգչուհի Մադոննայի եւ նրա համերգի կազմակերպիչ PMI ընկլերության դեմ  333 միլիոն ռուբլու հայց է ներկայացվել պետերբուրգի Մոսկովյան շրջանի դատարան: Այս մասին հայտնել է հայցվոր  կողմի իրավապաշտպան Ալեքսանդր Պոչուեւը:

Շոուի կազմակերպիչներից նման փոխհատուցում է պահանջում քաղաքի հասարակական կազմակերպությունները, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիների միությունը:  Հայցվորները կարծում են, որ պատասպանատուները վիրավորել են Պետերբուրգի բնակչության մշակութային եւ կրոնական զգացմունքները: Հայցվոր կողմը նպատակ ունի ներկայացնել տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է Մադոննան «ոտքի տակ գցում ուղղափառ խաչը« եւ խնդրում բարձրացնել վարդագույն ապարանջաններով ձեռքերը:  Դատարանում հաղթանակի դեպքում, հայցվոր կողմը ողջ գումարը կհատկացնի   «Ընտանիքի, մայրության եւ մանկության աջակցությանը, ինչպես նաեւ հոմոսեքսուալ եւ մանկապիղծ քարոզներից  կպաշտպանի Ռուսաստանի քաղաքացիներին»:

Դեռեւս օգոստոսի 9-ին Մադոննան խոստացել է հանդես գալ սեքեսուալ փոքրամասնությունների օգտին, այն բանից հետո, երբ Պետերբուրգում օրենք է ընդունվել անչափահասների շրջանում միսեռականության քարոզման դեմ: