Ընդդիմադիր, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը, ում  նախօրեին ձերբակալել են դատարանի մոտ, հայտնել է, որ նա ոչ մեկին չի կծել: Հիշեցնենք, որ նախօրեին լուրեր են հայտնվել այն մասին, որ ձերբակալության ժամանակ նա կծել է ոստիկանության աշխատակցի ձեռքը: Ընդդիմադիրը հայտնել է, որ ոստիկանին կծել է ծառայողական շունը:

Մոսկվայի ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ կարող է համեմատական փորձաքննություն իրականացնել Գարի Կասպարովի եւ ծառոյողական շան ատամների միջեւ, մեղավորին հայտնաբերելու համար, հայտնում է ՆՏՎ-ն:

Գարի Կասպարովի կծմանը արձագանքած փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ.«Եթե Կասպարովն է կծել, ապա կխնդրի ՆԳՆ ղեկավարին տուժածին կատաղության դեմ պատվաստում կատարել»:

Օգոստսոի 17-ին Ռուսաստանի  մայրաքաղաքի դատարաններից մեկում դատավճիռ է կայացվել փանկ-խմբի նկատմամբ: Դատական լսումները ուղղեկցվել  են բողոքի ցույցերով:

Ոստիկանական բաժանմուքն է տեղափոխվել նաեւ Կասպարովը, ով դիմադրություն է ցուցաբերել: Իրավապահներից մեկը հետագայում դիմել է բժիշկների օգնությանը, որի մոտ հայնաբերվել է կծման հետեւանքով առաջացած վերք: