Վերա Բրեժնեւան որոշել է կոչ անել ընկերներին եւ երկրպագուներին առողջ ապրելակերպ վարել: «Եթե դուք դեռ ծխում եք` թողեք ծխելը: Դա վնասկար է առողջության համար: Ես չեմ ծխում»,-գրել է Բրեժնեւան իր միկրոբլոգում: Դրան անմիջապես արձագանքել է դերասան Միխայիլ Գալուստյանը` գրելով. «Խոստանում եմ մինչեւ Նոր տարի թողնել ծխելը»: Երգչուհին իր հերթին պատասխանել է, թե հավատում է Միշայի հանկարծակի կայացրած այդ որոշմանը:

Երկխոսությանը միջամտել է Գալուստյանի «Comedy Club»-ի գործընկեր Վադիմ Գալիգինը` Գլուստյանին անվանելով «ստախոս»: Գալուստյանը սակայն ամենեւին էլ չի վիրավորվել  ու հակադարձել է բառախաղով: Քննարկմանը միացել է նաեւ երգչուհի Յոլկան`Գոլուստյանին խորհուրդ տալով «այդպես միանգամից հանձն չառնել, իսկ եթե՞», ինչին ի պատասխան դերասանն ասել է, որ «մեկից մեկ» կկատարի խոստացածը: