Մաաստրիխտ քաղաքի բնակիչ (Նիդեռլանդներ) Էդ Գուբենը 42 տարեկան հասակում 82 երեխաների հայր է դարձել եւ ստացել է «երեխա արտադրող» ամենապրոֆեսիոնալ բեղմնավորի ոչ պաշտոնական կոչումը:
Հոլանդացին ողջ աշխարհից ամսական ընդունել է մայրանալ ցանկացող 15 կին: Իր ծառայության համար Գուբենը վարձատրություն չի պահանջում, ի տարբերություն սերմնահեղուկի տարաների, որոնք ընդունում են բեղմնավորման համար 8000 դոլարով: Որպես բացառություն նա թույլ է տալիս փակել իր ծախսերը այն կանանց, որոնց հետ հանդիպման համար նա ստիպված է լինում մեկնել արտասահման:
Կանայք Էդ Գուբենին ընտրում են նրա` չափազանց բարձր կենսաբանական ցուցանիշների համար: Բոլոր կանանց 80 տոկոսը լույս աշխարհ են բերել առողջ երեխաներ:
Գուբենը «հայրիկի գործունեությունը» սկսել է 34 տարեկանում: Ուշագրավ է, որ մինչ այդ տղամարդը սեռական հարաբերություն չի ունեցել որ մի կնոջ հետ եւ ապրել է իր ծնողների հետ, հայտնում է LifeNews-ը:





























