Օգոստոսի 20-ին ընդդիմադիր Գարի Կասպարովը պարտավոր է դատարան ներկայանալ եւ Մոսկվայի Խամովնիչյան դատարանի մոտ օգոստոսի 17-ին տեղի ունեցածի վերաբերյալ բացատրություններ տալ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Երկուշաբթի Կասպարովը պետք է դատարան ներակայանա, որտեղ որոշում կկայացվի նրան վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: Բացի այդ նա գրավոր ձեւով պետք է բացատրություն ներկայացնի դատարանի մոտ տեղի ունեցածի վերաբերյալ: Այնուհետեւ նյութը կտեղափոխվի քննչական բաժին»,- հայտնել է աղբյուրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 17-ին` Pussy Riot խմբի դատավճռի կայացման օրը, դատարանի շենքի մոտ ձերբակալվածների մեջ եղել է նաեւ Գարի Կասպարովը, ով, ոստիկանության տվյալներով, կծել է ոստիկնաններից մեկին: Իր հերթին Կասպարովը 3 հայց է պատրաստել ոստիկանության դեմ, որոնք այսօր դատարան կներկայացնի:




























